Պաշտոնական Բաքուն մտահոգ է Ֆրանսիա-Հայաստան-Հունաստան ռազմական համագործակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

հաջիզադե-main

«Մտահոգության տեղիք է տալիս Ֆրանսիայի կողմից Հայաստանի ռազմականացմանն ուղղված արշավը և ավելի մեծ ռազմական մատակարարումների նոր խոստումները»: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ՝ կապված 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովի հետ։

Բաքվից նշում են, որ ԵՄ անդամ Հունաստանը վերջերս հայտարարություններ է արել Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու մասին։

--00—ՅՄ