Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կատարած այցի ընթացքում կքննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Խավիեր-Կոլոմինա

Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կատարած պատմական այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության, տարածաշրջանային անվտանգության հարցերը, ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։

Այս մասին թվիթերում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, որը Յանս Ստոլտեմբերգի հետ մասնակցում է տարածաշրջանային այցին։

--00—ՅՄ