Խավիեր Կոլոմինան նշանակվել է Հրվ․ Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Խավիեր

Իսպանացի դիվանագետ Խավիեր Կոլոմինան նշանակվել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՆԱՏՕ-ում Իսպանիայի առաքելության «Թվիթեր»-ի էջից:

Խավիեր Կոլոմինան նաև կզբաղեցնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով փոխօգնականի պաշտոնը։ 

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր կանադացի լրագրող Ջեյմս Ապատուրայը:

--00—ՄՀ