Ադրբեջանը պատրաստ է բանակցել Հայաստանի հետ․ Բայրամովը՝ Խավիեր Կոլոմինային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

.

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց երկրի արտգործնախարարությանը։

Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձություններին վերաբերող հարցեր։  

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպման ընթացքում պնդել է, թե «Ադրբեջանի տարածքում հայ բնակիչների  շրջափակման և հումանիտար աղետի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»։

Բայրամովը Խավիեր Կոլոմինային ասել է նաև, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցել Հայաստանի հետ։

«Չնայած հայկական կողմի ապակառուցողական քայլերին, մենք պատրաստ ենք մասնակցել հերթական բանակցություններին՝ կարճ ժամկետներում»- ասել է նա։

--00--ԱՀ