ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

befunky_collage_2022_09_11t190256_708.thumb_.jpg

ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչը Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման բանալին է։

Այս մասին Twitter-ում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Սա լավ նորություն է, և կարևոր է, որ սա երկկողմանի ջանքերի արդյունք էր՝ առանց միջնորդների (Բաքվից հինգ հայ ռազմագերիների վերադարձը)։ ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչը Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման բանալին է»,- գրել է պաշտոնյան: 

--00—ԶՀ