Սլովակիան Հայաստանին տրամադրել է մեկ համալսարանական կրթաթոշակ (բակալավրի և մագիստրատուրայի)

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

timthumb (2)

2024-2025 ուսումնական տարվա համար Սլովակիան Հայաստանին տրամադրել է մեկ համալսարանական կրթաթոշակ (բակալավրի և մագիստրատուրայի):

Կրթաթոշակի տրամադրման պայմանները, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերը հասանելի են www.vladnestipendia.sk կայքում:

Հայ ուսանողները կրթաթոշակը ստանալու համար 2024 թ. մարտի 25-ից մինչև մայիսի 30-ը էլեկտրոնային եղանակով կարող են դիմել www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ առկա է նաև ձեռնարկ՝ հավելյալ անհրաժեշտ տեղեկություններով: Յուրաքանչյուր դիմորդ կարող է օգտվել տեխնիկական աջակցությունից, որը հասանելի է [email protected] էլեկտրոնային հասցեով կամ +421 907 551 404 հեռախոսահամարով:

Պետական կրթաթոշակ ստանալու պայմանը սլովակերենի իմացությունն է: Դիմորդները հնարավորություն ունեն սլովակերենի անվճար մասնագիտական ուսուցում անցնելու Բանսկա Բրիստրիցայում գտնվող Մատեյ Բելի համալսարանում 2024 թ. սեպտեմբերի 2-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում:

Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության, հետազոտությունների և սպորտի նախարարության միջազգային համագործակցության և եվրոպական հարցերի բաժնում բուհ ընդունվելու ընթացքում թեկնածուները պարտավոր են թղթային տարբերակով ներկայացնել պահանջվող փաստաթղթերի բնօրինակները: Պահանջվող փաստաթղթերի թվում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից առաջադրման պաշտոնական նամակը:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին հեռ.՝ (+374) 010-599-696:

--00—ՅՄ