ՌԴ-ում գիտեն, որ մեր ռեյտինգն իջել է առաջվա համեմատ, ուզում են մինչև ընտրություն հեղափոխություն անել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

ՌԴ-ն կարող է լծակներ օգտագործել Հայաստանի վրա, և Լարսի փակման վտանգ լինել, քանի որ տնտեսապես իրենցից կախված ենք, նրանց հետ հարաբերություններում պետք է այդ հանգամանքը հաշվի առնվի։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Պատգամավորի խոսքով, ՌԴ-ում որոշ քաղաքական գործիչներ ու մեկնաբաններ աղմուկ են բարձրացնում, նրանց նպատակն է Հայաստանում դժգոհություններ առաջացնել, մարդկանց փողոց դուրս բերել և հեղաշրջում անել։

«Այսօր մեր ռեյտինգն առաջվա համեմատ ցածր է, բայց մյուսներից բարձր է, ՌԴ-ն գիտի, որ առաջինն ենք լինելու, հետևաբար՝ ուզում են իշխանափոխություն անել։ Այդ ձևով մենք հայրենիք կկորցնենք, հետո էլ միջանցքի հարցը կլուծեն, չպետք է նման հնարավորություններ տրվեն»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու որոշմանը, պատգամավորը նկատեց, որ Ռուսաստանը, որպես դաշնակից պետություն, պետք է ուրախ լինի, որ մենք որպես պետություն, կայացել ենք և կարող ենք վերահսկել օդանավակայանը։ «ՌԴ սահմանապահների դուրս գալը «Զվարթնոցից» ինչո՞վ է խաթարում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին, մենք ասում ենք՝ նեղություն մի քաշեք, մենք մեր գործը կանենք, դա նրանց ինչո՞վ է վիրավորում կամ պետական շահերին հակասում, թող բացատրեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ