«Թո՜ղ, արա՜». ինքնահրկիզման փորձ՝ կառավարության դիմաց, ոստիկանները քաղաքացուն բերման ենթարկեցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Քիչ առաջ ոստիկանները կառավարության շենքի դիմացից բերման ենթարկեցին անհայտ քաղաքացուն, ով ցանկանում էր ինքնահրկիզվել։

Քաղաքացին բենզին էր լցրել իր վրա և ցանկանում էր կրակը վառել, այդ պահին նրան մոտեցան մեծ թվով ոստիկաններ և ուժ գործադրելով մոտեցրին ոստիկանական ավտոմեքենային։

Ըստ ինքնահրկիզման փորձ կատարածի կցկտուր մեկնաբանության, «ինքը գիտի, թե ինչպես պետք է փրկել երկիրը, սակայն իրեն չեն լսում»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

-00—ԼՀ