Մասիսցին ՀԷՑ-ի աշխատողների հետ վեճից հետո բենզինը լցրել է վրան, սպառնացել,որ կինքնահրկիզվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

նկար

Ապրիլի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմանում ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի մարզային հրշեջ փրկարարական վարչություն և ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի էլեկտրոցանցի դիմաց մի քաղաքացի սպառնում է իրեն հրկիզել, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկանները բաժնի պետ Ա. Ոսկանյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգյանի գլխավորությամբ բանակցություններ են վարել Երևանի բնակիչ, 63-ամյա Եղիշե Կ․-ի հետ, որպեսզի վերջինս չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Նա իր վրա էր լցրել բենզին և ոստիկաններին ու փրկարարներին ասում էր, որ Մասիս քաղաքի Մասիս կայարանի արդունաբերական հանգույցի Երկաթուղայինների փողոցի թիվ 11 հասցեում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղում հոսանքի անջատման հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել էլեկտրոցանցի աշխատակիցների հետ, ինչի համար էլ էլեկտրոցանցի դիմաց որոշել եմ ինքնահրկիզվել։

Ոստիկանության ծառայողներին ու փրկարարներին հաջողվել է համոզել նրան և վերջինիս ձեռքից վերցրել են կրակայրիչը և կանխել են ինքնասպանության փորձը։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

--00—ԼՄ