Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ կանխել է Հաղթանակ կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

հաղթանակ

Րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է կանխել Հաղթանակ կամրջից քաղաքացու ցած նետվելու փորձը, հայտնում է Newmedia.am-ը:

Մարզերի շրջայցից վերադաձող վարչապետը մեքենայից նկատել է մարդկանց բազմությունը և ցած նետվել փորձող քաղաքացուն: Նա կանգնեցրել է մեքենան, մոտեցել, զրույցել քաղաքացու հետ, որը արդեն անցել էր վտանգավոր եզրագիծը:

Դեպքի վայրում եղել են նաև ոստիկանության աշխատակիցները, ԱԻՆ-ը և շտապ օգնության մեքենաները: Վարչապետին հաջողվել է համոզել քաղաքացուն և հետ կանգնեցնել նրան այդ քայլից: Կամրջից նետվել փորձող տղամարդուն վարչապետը նստեցրել է իր մեքենան ու միասին գնացել են: