Կարին գյուղում «Nissan»-ը բախվել է քարերին ու գլխիվայր շրջվել. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

վ

Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում 32-ամյա Զորիկ Ղ.-ն իր վարած «Nissan»-ով Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Կարին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր Մ. Ա.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ