Վահան Քերոբյանը հրավիրվել է ԱԱԾ, հնարավոր է մեղադրանք առաջադրեն. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

image_750x_65cdc1595d8a

Նախօրեին էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հրաժարական տված Վահան Քերոբյանը հրավիրվել է ԱԱԾ, գրում է «Հրապարակը»:

«Մեր աղբյուրները հայտնում են, որ արդեն մի քանի ժամ է՝ Քերոբյանն ԱԱԾ-ում է, հնարավոր է առաջիկայում մեղադրանք առաջադրեն եւ կալանավորեն էկոնոմիկայի նախարարությունում վերջին շրջանում «բացահայտած» կոռուպցիոն պատմությունների շրջանակում։

Մենք կապվեցինք Քերոբյանի հետ, ով հրաժարվեց մեկնաբանություն տալ, ասելով՝ մեկ շաբաթ որոշել է լրագրողների հետ չխոսել, հարցին էլ, թե իրավապահ որեւէ կառույց իրեն կանչե՞լ է, չպատասխանեց։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ