Վերանորոգման աշխատանքներ են․ ՊՆ-ն՝ զորամասերում Փառքի անկյունների ապամոնտաժման լուրերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

pn.thumb_.jpg

Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝  հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։

Այս կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ  ժամանակի ընթացքում դրանք  մաշվում են:

Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ Փառքի անկյուններում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ:

--00—ՅՄ