Իրանի ԱԳ նախարարը Բեյրութում հանդիպել է «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցչի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

1130031

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը փետրվարի 10-ինը Լիբանանի մայրաքաղաքում հանդիպել և բանակցություններ է վարել «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչ Սեյեդ Հասան Նասրալլայի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է  իրանական IRNA գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Ամիր Աբդոլլահիանը  և Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման  գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլանը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն և Գազայի հատվածում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպմանը մասնակցել է նաև Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։

--00—ՅՄ