Telcell-ը պաշտոնապես բացեց իր «Հրապարակ» մասնաճյուղը․ նոր՝ թարմացված տեսքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Telcell ընկերությունը պաշտոնապես բացեց Տիգրան Մեծ 10 հասցեում գտնվող իր մասնաճյուղի դռները հաճախորդների առջև։ «Երևան Սիթի» սուպերմարկետի ներսում տեղակայված այս մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ հունվարի 19-ին։ Մեծապես կարևորելով հաճախորդների հարմարավետությունը՝ Telcell-ը ձեռնամուխ է եղել իր մասնաճյուղերի արդիականացման աշխատանքների իրականացմանը։ Գործող 11 մասնաճյուղերից առաջինը թարմացվեց հենց վերը նշված մասնաճյուղը։ Եվ սա միայն սկիզբն է։

«Մեր նպատակն է մասնաճյուղերը աստիճանաբար վերածել ժամանակակից սպասարկման կենտրոնների, որտեղ մեր հաճախորդները կսպասարկվեն ընկերության պրոդուկտների հետ կապված բոլոր հարցերով»,- ընդգծեց Telcell ընկերության մասնաճյուղերի զարգացման բաժնի ղեկավար Գառնիկ Հայդոսյանը։

Telcell մասնաճյուղերը տեղակայված են սուպերմարկետների ներսում և աշխատում են ամեն օր՝ մինչև ժամը 21։30-ը։ Իսկ նոր վերանորոգված «Հրապարակ» մասնաճյուղը չի էլ փակվում՝ աշխատում է շուրջօրյա։ Դա նշանակում է, որ անգամ գործընկեր բանկերի փակվելուց հետո և ոչ աշխատանքային օրերին այս կենտրոնները միշտ հասանելի են հրատապ ու ոչ հրատապ ֆինանսական գործարքներ իրականացնելու համար։

Ներկա պահին հաճախորդները Telcell մասնաճյուղերում կարող են աջակցություն ստանալ Telcell էկոհամակարգի պրոդուկտների ու ծառայությունների հետ կապված հարցերով և իրականացնել մի շարք ֆինանսական գործարքներ։

Գործընկեր բանկերը փա՞կ են՝ մտահոգվելու կարիք չկա կան՝ Telcell մասնաճյուղեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ