Telcell. Գույքահարկի 2021թ. տվյալներն արդեն հասանելի են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

հասարակական

Գույքահարկի (շարժական և անշարժ) 2021թ. տվյալներն արդեն հասանելի են Telcell Wallet-ում և Telcell տերմինալներում

ՀՀ կառավարությունը ստեղծել է գույքահարկի վճարման միասնական հարթակ, որին ինտեգրման շնորհիվ Telcell-ը Երևանի և ՀՀ մարզերի բնակիչներին գույքահարկի վճարման առավելագույն հասանելիության հնարավորություն է տալիս՝ իր Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակով և ավելի քան 3500 տերմինալներով: 

Անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկը վճարելու համար անհրաժեշտ է պարզապես սեղմել «Պետվճարումներ», ապա «Գույքահարկ 2021թ.» կոճակը, մուտքագրել գույքի սեփականատիրոջ տվյալները, անհրաժեշտ գումարը և վերջ. փոխանցումը կկատարվի ակնթարթորեն: Ծառայության համար հնարավոր է վճարել ինչպես տվյալ պահի դրությամբ, այնպես էլ ընթացիկ տարվա համար:

«Թել-Սելն» առաջին ընկերությունն է, որ ինտեգրվել է գույքահարկի վճարման միասնական համակարգին՝ իր հարյուր հազարավոր օգտատերերին հնարավորություն ընձեռելով արագ կազմակերպել իրենց պետվճարումները՝ առանց պետական որևէ կառույց այցելելու անհրաժեշտության: Telcell-ի ծրագրերում միշտ ելակետային է օգտատերերի հարմարավետությունը:

Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի թիվը գերազանցում է 200 000-ը, իսկ Telcell ավելի քան 3500 տերմինալներից Հայաստանի ողջ տարածքում և Արցախում օգտվում է 1 500 000 մարդ: 

Տեսանյութեր

Live

Լրահոս