Թուրքիան զսպվածության կոչ է անում Իրանին ու Պակիստանին

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

թ

Թուրքիայի արտգործնախարար Հաքաբշն  Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել  Իրանի և Պակիստանի արտգործնախարարների հետ։ Քննարկվել է Իրանի ու Պակիստանի միջև լարվածությունը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ Ֆիդանը  շեշետել  է, որ տարածաշրջանում չպետք է լինեն նոր խնդիրներ և զսպվածության կոչ է արել կողմերին։

Իրանի ու Պակիստանի արտգործնախարարները նշել են, որ իրենք ևս չեն ցանկանում, որ լարվածությունը սրվի։

Նույնաբովանդակ հայտարարություն է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով նաև Իրանի կողմից Հյուսիսային Իրաքի ուղղությամբ իրականացված հարձակմանը։

«Ցանկանում ենք, որ բոլոր հարցերը կարգավորվեն երկխոսության և համագործակցության ճանապարհով՝ առանց սպառնալու տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։

Բարեկամական և եղբայրական Իրանին, Իրաքին և Պակիստանին կոչ ենք անում չափավորությամբ և ողջախոհությամբ ապահովել հանդարտություն։ Թուրքիան պատրաստ է տարածաշրջանային երկրների հետ կիսվել խաղաղ ճանապարհներով հակամարտությունների լուծման հարցում իր փորձառությամբ»,- նշվել է Թուրքիայի արտգործնախարարության գրավոր հայտարարության մեջ։

 --00—ԼՀ