Ալիևը Ջերմուկն «ադրբեջանական» քաղաք է անվանել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

ալ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, չնայած Հայաստանի իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրական կոչերին, հայտարարել է, թե Ջերմուկը նախկին ադրբեջանական քաղաք է, որի «իրական անվանումը Իստիսու է»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Եթե լիներ ցանկություն, կգնայինք մինչև վերջ։ Ջերմուկը մեր նախկին քաղաքն է, որի իսկական անվանումը Իստիսու է, մեր դիմաց էր գտնվում։ Ո՞վ կարող էր մեզ զսպել, մենք ուղղակի նման ցանկություն չունեինք (գրավել Ջերմուկը - խմբ.):

Նա նաև հայտարարել է, թե «իրենց ձեռքում պետք է լինի այնպիսի բարձունքներ, որ մեր աչքերով տեսնենք, թե ինչ են ծրագրում հայերը»։

--00—ԼՀ