Ի պատասխան Բելգորոդի ահաբեկչության, ՌԴ ԶՈւ-ն Խարկովում ռազմական օբյեկտներ է խոցել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

պն.j

Ի պատասխան Բելգորոդի ահաբեկչության, ՌԴ ԶՈւ-ն Խարկովում ռազմական օբյեկտներ է խոցել: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։

Հրթիռային հարված է հասցվել «Kharkiv Palace» հյուրանոցին, որտեղ եղել են Բելգորոդում ահաբեկչությունն իրականացրած Ուկրաինայի ԶՈւ ներկայացուցիչներ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Բելգորոդին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի։

--00--ԼՀ