Սալահի յուրօրինակ ռեկորդը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

salah

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 18-րդ տուրի «Արսենալի» հետ խաղում։ Սա պատմության մեջ նրա 10-րդ գոլն է լոնդոնյան ակումբի դարպասը։

Նա Պրեմիեր լիգայի պատմության միակ խաղացողն է, ով 10 կամ ավելի գոլ է խփել «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» (11) և «Մանչեսթեր Յունայթեդի» (12) դեմ խաղում, հայտնում է Swuawka-ն։

Սալահը նույնպես մտել է Պրեմիեր լիգայի 10 լավագույն ռմբարկուների ցուցակը՝ շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Մայքլ Օուենին, ով դարձել է 150 գոլի հեղինակ։

31-ամյա եգիպտացին Անգլիայի առաջնությունում խփել է 151 գոլ։

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ