ՀՀ-ում միևնույն էլիտար բուրգ ձևավորելու միտում կա, թե մեր անդամները նույն ձայները չպիտի ունենան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Արդեն փորձում են հարցականի տակ դնել ֆուտբոլի Եվրոպական մոդելը, երկու օր առաջ Արդարադատության եվրոպական դատարանը տխրահռչակ սուպերլիգայի վերաբերյալ որոշում կայացրեց, որին հետևեցին բազմաթիվ ակումբների հրաժարականի մասին նամակներ, այսինքն, մարդիկ հրաժարվում են մասնակցել այդ նախաձեռնությանը։ Այս մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական ժողովի ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանը։

Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է ՀՖՖ նախագահի ընտրությունները, որի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու՝ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։

«Փակ լիգա ստեղծելու փորձը ձախողվել է։ Պատահաբար, թե ոչ ՀՀ-ում միևնույն էլիտար բուրգ ձևավորելու միտում կա, ձայներ են հնչում առ այն, թե մեր անդամները նույն ձայները չպիտի ունենան։ Մյուս բոլոր քննադատությունները քննելի են և դրանցից կարելի է հետևություն անել»,-ասաց Մելիքբեկյանը՝ նշելով, որ իրենց դիրքորոշումը պետք է միանշանակ լինի։

Նա նշեց, որ սա խախտում է իրավահավասարության սկզբունքը և դեմ է միջազգային ֆուտբոլային կառույցների հիմնական սկզբունքին․ «Սա նույնն է, ինչպես օրինակ խորհրդարանական ընտրություններին մարզերում ապրող բնակիչները մայրաքաղաքի բնակիչներից տարբեր քանակի ձայներ ունենան»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ