Արցախի պողոտայի բնակիչները բողոք են ներկայացրել ՄԻՊ-ին, շենքի նկուղում ձուլարան է գործում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

410968621_686235327028736_3041371420480863819_n

Տարածված տեղեկությունների համաձայն՝ Երևանի Արցախի պողոտայի 23/10 շենքի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնել, որ շենքի նկուղում շահագործվող «Նիկոլ Դուման» ձուլարանի գործունեությունն էկոլոգիական լուրջ վտանգ է ներկայացնում: Ըստ հրապարակումների՝ ձուլարանի շահագործման արդյունքում շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութեր են արտադրվում, որի հետևանքով բնակիչների առողջությանը լուրջ վնաս է հասցվում:

Վերոնշյալի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ ‼️

✅ Պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:

✅ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է՝ առողջության պահպանման իրավունքը մարդու կարևորագույն իրավունքներից է։

✅ Ավելին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի հիմունքներից է շրջակա միջավայրի պահպանությունը։

Ուստի պետությունը պետք է ունենա և գործադրի քննարկվող արժեքների ապահովման պատշաճ կառուցակարգեր:

--00—ՅՄ