Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը «աննախադեպ է 1991 թվականից ի վեր»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Capture

Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը շարունակում է խորանալ և, ըստ էության, 1991 թվականից ի վեր աննախադեպ սրության է հասել՝ այս սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից և այնտեղից՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հայերի զանգվածային տեղահանությունից հետո։ Այս մասին «Ամերիկայի ձայնի» հեռ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Վաստակաշատ գիտնականը մանրամասնեց՝ սեպտեմբերի 24-ից ի վեր թիմով աշխատել են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ, և իրենց ուսումնասիրության նախնական արդյունքներից է, որ անգամ արցախահայության շրջանում, որն ավանդաբար աչքի էր ընկնում Մոսկվայի նկատմամբ դրական մոտեցմամբ, այլևս խիստ բացասական դիրքորոշում կա Ռուսաստանի առնչությամբ։

«Ես ուղղակի շատ զարմացած եմ, որ այսքան արագ և կտրուկ հիմա վերանայում կա մոտեցումների։ Ընդ որում, հիմա ավելի բաց տեքստով է խոսվում այն մասին, որ ընկալում և հասկանում են, իհարկե, որ ամեն երկիր իր շահերն է առաջ տանում, բայց դաշնակցային պարտավորությունը դա ոչ միայն բարոյական, այլև գործողությունների պարտավարություն է, և հայերը հատկապես քսան թվի պատերազմից սկսած անընդհատ տեսել են [Ռուսաստանի կողմից] դաշնակցային պարտավորությունների ոչ միայն խախտում, չկատարում, այլ դրա դեմ գործողություններ։ Եվ սա պատմում ու խոսում են բոլորը»,- ասում է Խառատյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ