ՌԴ-ն միշտ հիշելու է Սպիտակի երկրաշարժը, հայ ժողովրդի այս դժբախտությունը ընկալում ենք որպես մերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Screenshot_12

Ռուսաստանը միշտ հիշելու է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը, մենք հայ ժողովրդի այս դժբախտությունը ընկալում ենք որպես մերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սպիտակի դասերից մեկը ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության անձեռնմխելիության գիտակցումն է՝ փորձված տարբեր դժբախտություններով, ինչպես էլ որ զարգանա քաղաքական իրավիճակը։

Մեր եղբայրական միասնությունը կհաղթահարի ցանկացած դժվարություն, քանի որ այն ժամանակի փորձության է ենթարկվել»։

--00—ՅՄ