Իսպանիան և Պորտուգալիան հաղթանակներ տոնեցին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Torres-750x375

Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի շրջանակում կայացան A և J խմբի հանդիպումները։

A խումբ

Իսպանիան 3-1 հաշվով հաղթեց Վրաստանի ընտրանուն։ Իսպանացիների կազմում աչքի ընկան Լե Նորմանը, Տորեսը, մեկ գնդակ էլ սեփական դարպասն ուղարկեց մրցակցի ֆուտբոլիստը։ Վրաստանի ընտրանու կազմում աչքի ընկավ Կվարացխելիան։

Շոտլանդիայի և Նորվեգիայի հավաքականնները գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին՝ 3-3։

Իսպանիան և Շոտլանդիան դեռ նախորդ տուրում նվաճել էին Եվրո-2024-ի ուղեգիր։

J խումբ

Պորտուգալիան 2-0 հաշվով հաղթեց Իսլանդիային։ Աչքի ընկան Ֆերնանդեշն ու Հորտան, Ռոնալդուն դարձավ գոլային փոխանցման հեղինակ։

Սլովակիան 2-1 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի թիմին, իսկ Լեխտենշտեյնը 0-1 հաշվով զիջեց Լյուքսեմբուրգին։

Այս խմբից Եվրո-2024-ի ուղեգիր էին նվաճել Պորտուգալիան և Սլովակիան։

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ