Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել Մեքսիկայում. ներկաները հարգել են զոհվածների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Մեքսիկայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ հայ-ադրբեջանական սահմանում զոհված հայորդիների: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Կայացել է 9 մենամարտ, որից 7-ում հաղթանակի են հասել հայ բռնցքամարտիկները:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Մեքսիկա է մեկնել մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ: Հայաստանի պատվիրակության ղեկավարն է ՀԲՊՄՖ նախագահ Գառնիկ Հարությունյանը:

--00--ԱՀ