Հաղթանակս նվիրում եմ սահմանին կանգնած զինվորներին. սամբոյի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Արամ Աղաջանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

մա

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 71 կգ քաշային Արան Աղաջանյանն աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչումը նվաճելուց հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։

«Այնքան էլ գոհ չեմ արդյունքիցս. մրցումներից մի փոքր առաջ ուսի վնասվածք էի ստացել, ինչը խանգարեց ինձ ցույց տալ այն, ինչին ունակ եմ: Հուսով եմ՝ հաջորդ անգամ կստացվի չեմպիոն դառնալ: Շնորհակալություն եմ հայտնում մեր մարզիչներին՝ Վովիկ Խոջայանին, Հայկ Ավետիսյանին, Էռնեստ Միրզոյանին, քանի որ իմ այս նվաճման մեջ իրենց ներդրումը շատ մեծ էր:

Հաղթանակս նվիրում եմ հայ ազգին ու սահմանին ամուր կանգնած զինվորներին: Անբացատրելի զգացողություններ ենք ունենում հարազատ պատերի ներքո մրցելիս և մեդալ նվաճելիս: Երկրպագուներն ինձ շատ օգնեցին ու նպաստեցին իմ հաջողությանը: Հուսով եմ՝ կարողացա ուրախացնել նրանց»,- ասել է Արամ Աղաջանյանը:

 --00—ԼՀ