Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունը այցելել է Տեղ, Վարդենիս, Սոթք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

դդ

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը այցելել է Սյունիքի, Գեղարքունիքի մարզեր․

«Սյունիքի Տեղ համայնքի Խնածախ, Վաղատուր և Խոզնավար գյուղերում մելիորացրել ենք 110 հեկտար նախկինում չմշակվող հողատարածք՝ դարձնելով այն վարելահող։ Նաև տրամադրել ենք մոտ 33 տոննա ցորենի սերմացու։ Ծրագրից օգտվել են ընդհանուր առմամբ 109 գյուղտնտեսություններ։

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի երեք համայնքներում ևս տրամադրել ենք ցորենի սերմացու․

Սոթքում 184 տնային տնտեսություն ստացել է 165,5 տոննա սերմացու,

Կութ համայնքում 27 տնային տնտեսություն ՝ 6,75 տոննա սերմացու,

Տրետուք համայնքում 40 տնային տնտեսություն ՝ 9,2 տոննա սերմացու»,- ասվունմ է պատիվրակության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ