Տավուշում Lexus-ը 100 մետր գլորվել է ձորը, վարորդի մարմինը դուրս են բերել մեքենայից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

a

Նոյեմբերի 4-ին, ժամը 23։30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայանավան գյուղում տեղի է ունեցվել ՃՏՊ: Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Lexus» (վարորդ՝ Ա․ Դ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

 --00—ԱՊ