Արաբկիրի բաժնի դիմաց բախվել են BMW-ն ու Lexus –ը, վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

․

Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց, բախվել են Lexus և BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝  երկուսը՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, իսկ մեկը՝  Թիվ  1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով էլ  Lexus-ը հարվածել է էլեկտրասյանն ու կողաշրջվել: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

--00--ԱՀ