Ցողամարգ գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը.կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

86891_b

Հունվարի 8-ին, ժամը 21:36-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցողամարգ գյուղի մոտակայքում «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

--00—ՅՄ