Լոռու մարզում բախվել են Lexus-ն ու Mercedes-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News 

հասարակական

Մայիսի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ-Մյասնիկյան փողոցների խաչմերուկում բախվել են Lexus մակնիշի 90 QO 900 համարանիշի եւ Mercedes մակնիշի 54 PP 404 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: