Փաշինյանի գլխավորությամբ նիստ են արել, ՔՊ երիտասարդական կառույցի խորհրդի նախագահ ու քարտուղար ընտրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

քպ

ՔՊ-ն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է․

«Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչության որոշմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի խորհրդի նախագահ է նշանակվել Գոհար Սաֆարյանը, իսկ քարտուղար՝ Պապին Բաղդասարյանը»։

--00—ԼՀ