Ի՞նչ ծրագրեր է ֆինանսավորում «Թվային նախաձեռնությունների հիմնադրամը» ԵԱՏՄ տարածքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

«Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» հիմնական նպատակը ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների և բիզնես գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումն է։ Մեր կողմից ներկայացվող 2 նախագծերը լուծում են նշված խնդիրը։ Այս մասին այսօր ԵԶԲ «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» նոր նախագծերին նվիրված տեսակամուրջի ընթացքում հայտնեց Եվրասիական զարգացման բանկի փոխնախագահ, «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» ղեկավար Տիգրան Սարգսյանը։

«Արագ զարգացող աշխարհում նոր կարողությունների և որակի բարձրացման հարցերն ավելի են կարևորվում և այդ նպատակներին է ծառայում «Worldskills» նախագիծը, մեր 2-րդ ծրագիրը վերաբերում է բիզնեսին։ Մեր ստեղծած հարթակները էապես կբարձրացնեն տնտեսության ճյուղերի զարգացումն ու արդյունավետությունը», - իր խոսքում ընդգծեց Տիգրան Սարգսյանը։

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ղեկավարվող «Թվային նախաձեռնությունների հիմնադրամը» զբաղվում է ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում թվային նորարարությունների ստեղծմամբ, ֆինանսավորմամբ ու զարգացմամբ։ Այսպես, հիմնադրամի կողմից ստեղծվեց «Ճանապարհորդում ենք առանց քովիդ» հեռախոսայինն հավելվածը, որը հնարավորություն տվեց համավարակի բուռն շրջանում բացել օդային ճանապարհները ԱՊՀ տարածքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ