Ֆրանսիան Հայաստանին կվաճառի ռադարներ և հակաօդային պաշտպանության հրթիռներ․ Լըկորնյու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1122654

Ֆրանսիան օգնում է Հայաստանին բարելավել հակաօդային պաշտպանության կարողությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ հայտնելով, որ Ֆրանսիան Հայաստանին կվաճառի երեք ռադար, ինչպես նաև ապագայում կմատակարարի Mistral հակաօդային պաշտպանության հրթիռներ, որի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել կողմերի միջև։

Փարիզում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը նշել է, որ հակաօդային պաշտպանությունն առանցքային կարևորություն ունի։

Նշվում է, որ երկու նախարարները ստորագրել են Thales մակնիշի GM 200  3 ռադարի վաճառքի վերաբերյալ, որոնցից Ֆրանսիան նաև Ուկրաինային է մատակարարել, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ապագայում ֆրանսիական հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության Mistral հրթիռների մատակարարման վերաբերյալ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ