Հնդկաստանը Հայաստան կմատակարարի 40 մլն դոլարի ռադարներ. լրատվամիջոցներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News      

Փաշինյան

Հնդկաստանը Հայաստան տեղորոշման ռադարների մատակարարման 40 մլն դոլար արժեքով համաձայնագիր է կնքել: Այս մասին հայտնում են հնդկական լրատվամիջոցները՝ վկայակոչելով կառավարությունում աղբյուրներին: Գրել է News.am-ը։

Պայմանագիրը նախատեսում է 4 Swathi ռադարների մատակարարում, որոնք ապահովում են թշնամու զենքի արագ, ավտոմատ և ճշգրիտ հայտնաբերում 50 կմ հեռավորությամբ՝ լինեն դրանք ականանետներ, արկեր կամ հրթիռներ:

Ռադարը կարող է միաժամանակ հաղթահարել տարբեր տեղերում զենքի տարբեր տեսակներից արձակված մի քանի արկեր: Նշվում է, որ հնդկական բանակն այս համակարգերը կիրառում է Քաշմիրի շփման գծում:

Հնդկական կայքերն ընդգծում են, որ Հայաստանը նաև իրականացրել է ռուսական և լեհական համակարգերի փորձարկումներ, բայց արդյունքում ընտրել է հնդկական համակարգը:

Աղբյուրը՝ News.am։