Իրավիճակի բարդացման և այլ ճակատների բացման հավանականություն կա. Իրանի նախագահը՝ Մակրոնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Screenshot_14

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսինհեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին տեղեկացնում է IRNA-ն։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

«Բանակցությունների ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է, որ Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ շարունակվող ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների և սպանությունների, ինչպես նաև Գազայի շրջափակման լույսի ներքո, իրավիճակի բարդացման և այլ ճակատների բացման հավանականություն կա»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ