ՌԴ-ն անընդունելի է համարում Մակրոնի՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտն օգտագործելու մասին խոսքերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

45

Ռուսաստանի Դաշնությունն անընդունելի է համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարությունը, թե Մոսկվան օգտագործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը Հարավային Կովկասն ապակայունացնելու համար։

Ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև հավելել է, որ Մակրոնի նմանատիպ հայտարարությունները ցույց են տալիս, թե Ֆրանսիան շահագրգռված չէ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու մեջ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության մասին, հայտարարել էր, թե Մոսկվան է հրահրում Բաքվին՝ հարձակվել մեր երկրի սահմանների վրա։

--00—ԻԴ