Մենք իրավունքով ենք հետաքրքրված, ոչ քաղաքականությամբ․ Քոչարյանի պաշտպանը՝ ԼՀԿ պատգամավորին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News      

Խուդոյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանկան խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջւում գրել է․ 

«Մի քիչ առաջ մի փոքրիկ տակառիկ էր գլորվում գործընկերներիս ուղղությամբ, թե բա սուտ եք ասում: Բայց տեղ չի հասնի:

Մի քանի բանից են խոսել գործընկերներս` ոչինչ չթաքցնելով ու ոչինչ չքողարկելով

֊ հրաժարվում են ՍԴ ներկայացված դիմումից, որպեսզի ոչ մի քաղաքական շահարկում չլինի դիմումի հետ կապված ու դիմումի առկայությունը սահմանադրական ինստիտուտների կազմաքանդման պատրվակ չհանդիսանա
֊ թե դիմումի արդյունքում ՍԴ֊ն ինչ որոշում է կայացնելու, փաստաբանները չէ, որ պիտի կանխորոշեն, կարող են անել բացառապես մի բան՝ դիմումը հետ վերցնել
֊ մնացյալը արդեն կոնկրետ քրեական գործի հետ չկապված պրոցեսներ են, ու ամեն մեկն /հաստատ ոչ դիմումատուն ու իր ներկայացուցիչները/ արդեն իր պատասխանատվության բաժինն ունի

Մենք իրավունքով ենք հետաքրքրված, ոչ քաղաքականությամբ, քանի դեռ քաղաքականությունը ինքը չի սկսում հետաքրքրվել դատական պրոցեսներով:

Իսկ իրավական տիրույթում ոնց որ թե բացի սահմանադրական արդարադատությանը արդեն առկա ակնհայտ միջամտությունից մի նոր քաղաքական ուժ արդեն սկսում է քրեական արդարադատությանը միջամտել /ընդհանուր իրավասության դատարանի դիմումը պիտի քննվի, թե ոչ/»։     --0—ՄՀ