Փարիզը մտադիր է փոխգործակցել Իրանի հետ․ Մակրոնն ու Ռաիսին հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

вым

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել:Հեռախոսազրույցը տևել է 90 րոպե, - գրում է IRNA-ն։ 

Մակրոնն ընդգծել է՝ Փարիզը մտադիր է փոխգործակցել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Քննարկվել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիները: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել բանակցություններ՝ հակաիրանական պատժամիջոցների վերացման և տարածաշրջանային հարցերի շուրջ:

--00—ՍՊ