Հռոմի պապը կոչ է արել ազատ արձակել պատանդներին և մարդասիրական միջանցք բացել Գազայի հատվածից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

hromi-pap5

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել ազատ արձակել պատանդներին և մարդասիրական միջանցք բացել Գազայի հատվածից: Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Ես շարունակում եմ մեծ ցավով հետևել Իսրայելի և Պաղեստինի իրադարձություններին: Կրկին կոչ եմ անում ազատ արձակել պատանդներին և խստորեն խնդրում եմ, որ երեխաները, հիվանդները, ծերերը, կանայք և բոլոր քաղաքացիական անձինք չդառնան հակամարտության զոհ»,- ասել է նա՝ շեշտելով, որ Իսրայելի շուրջ հակամարտության սրումն արդեն բազմաթիվ զոհեր է տվել։

--00—ՅՄ