Արցախից բռնի տեղահանվածները համալրել են «Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների շարքերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

enlarge

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներն ընդունվել են աշխատանքի՝ Արդարադատության նախարարության «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ում և Հայաստանի «Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում։

Աշխատատեղեր առկա են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ՝ գրեթե բոլոր մարզերում:

Թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվությանը կից ներկայացված են նաև աշխատավարձերի չափերն ու այլ կարևոր տեղեկություններ:

Արդարադատության նախարարության և ենթակա մարմիններում առկա թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ՅՄ