Հայ-շվեդական համագործակցությունը կնպաստի Հայաստանի առողջապահության համակարգի զարգացմանը. Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,24News

ավ

ՀՀ առողջապահության նախարարության և Շվեդիայի Յոնչյոպինգ նահանգի մարզային խորհրդի միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

«Անահիտ Ավանեսյանը նշել է, որ երկկողմ համագործակցությունը կնպաստի Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունների զարգացմանը:

ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության բուժսպասարկման կարիքները հոգալու համար երկուստեք կարևորվել է ԱԱՊ օղակի ընդլայնման ուղղությամբ փորձի փոխանակումը:

Համագործակցությունը կներառի այն ոլորտները, որոնցում Շվեդիայի առողջապահական համակարգը լուրջ հաջողություններ ունի՝

մոր և մանկան առողջության պահպանում.

հանրային առողջության պահպանում և խթանում.

վարակիչ հիվանդությունների դեմ պայքար.

համատեղ գործելակարգերի մշակում»,- նշված է ԱՆ հաղորդագրությունում:

--00--ԼՀ