Վրաստանում «հանգստյան օրերի» կարանտին կսահմանվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Տիկարաձե

Վրաստանում խանութների ու հանրային տրանսպորտի աշխատանքի վերականգնումից հետո մի քանի քաղաքներում` Թբիլիսիում, Բաթումիում, Գորիում, Թելավիում, Փոթիում ու Զուգդիդիում «հանգստյան օրվա կարանտին» կսահմանվի. այդ քաղաքներում շաբաթ և կիրակի օրերին չեն աշխատի սրճարանները, ռեստորանները, խանութները, շուկաներն ու հանրային տրանսպորտը: Այս մասին հայտնում է Apsny.ge-ն:

Այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն` պարզաբանելով, որ համաճարակային իրավիճակի վերահսկման համար կարևոր է, որ շաբաթական երկու օր մարդկանց շարժը նվազեցվի: 

«Մենք երկրի մասշտաբներով կհետևենք համաճարակային իրավիճակին և, հնարավոր է, կվերադառնանք հարցին` արդյո՞ք շաբաթն ու կիրակին կլինեն «փակ օրերը», թե՞ շաբաթվա այլ օրեր»,- ասել է Տիկարաձեն:

--00--ԱԹ