Սամվել Բաբայանը ստում է, Բակո Սահակյանը չի ճնշել Ար. Հարությունյանին, որ հրաժարական տա. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո մենք սատարում էինք նոր ընտրված նախագահ Սամվել Շահրամանյանին, չէինք ուզում, որ Հարությունյանը գնար։ Մենք չէ, որ ամեն ինչ արել ենք, որ Արցախում նախագահ փոխվի։ Այս մասին 24News-ի եթերում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Առանձնապես մեծ ընտրություն էլ կար, միայն Շահրամանյանն էր այդ ծանր վիճակում պատասխանատվություն վերցնում։ Արայիկ Հարությունյանին ոչ մեկ չէր ստիպել հրաժարական տալ, նույն Բակո Սահակյանը դեմ էր նրան։ Նոր նախագահը պետք է մահապարտ լիներ», - ասաց նա՝ հավելելով, որ Շահրամանյանի ընտրությունը «զուտ մեխանիկական» հարց էր։

«Արայիկ Հարությունյանը ներկայացրեց իր հիմնավորումներն ու պարզապես գնաց։ Ադրբեջանը ոչ միայն պահանջում էր, որ նոր ընտրություն չլինի, այլ լուծարվի պետական համակարգը, ՊԲ-ն և այլն։ Ադրբեջանական ագրեսիայի մեկնակետը, սակայն, Լաչինի միջանցքն էր, որով խնդիր էր դրվում հյուծել Արցախի պաշտպանական ներուժն ու ինչ-որ պահի գնալ ռազմական լուծման», - հավելել է նա։ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարություններին, թե Բաքվի հետ բանակցելով հնարավորություն էր ստեղծվում ինքնավարության համար, Աբրահամյանը թերահատավությամբ է վերաբերվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ