Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News   

Արամ Ա.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել անցնող տարիներին իրենց ունեցած սերտ համագործակցությանը՝ ուղղված Արցախի հզորացմանը: Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական ծառայությունը:

Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել նաև Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որի ընթացքում Արամ Ա-ն  վերահստատել է նույն ոգով և հանձնառությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության համագործակցությունը Արցախի Հանրապետության հետ:

Իր հերթին, Արայիկ Հարությունյանը  հիշել է իր հաճախակի այցելությունները Անթիլիասի Մայրավանք, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության բերած նպաստը Արցախի ծաղկման ու բարգավաճման գործին: