Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում հայ չի մնա. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

«ՀՀ կառավարության առաջնային պարտքն է հնարավորինս հոգատար կերպով ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին ու ապահովել նրանց ամենահրատապ կարիքները»։ Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախից բռնի տեղահանվածների հետ տարվող աշխատանքներից։

Փաշինյանի խոսքով՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա։

«Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է, և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ միջազգային տարբեր խաղացողների կողմից ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

  --00—ԼՀ