Կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը հայտարարում է դասադուլ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News 

kws

Սիրելի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ, կապված Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, ԵՊԿ ուսանողական խորհուրդը հայտարարում է դասադուլ, որի նպատակն է հասցնել բոլորին ուսանողի ձայնը` Արցախի մեր հայրենակիցների կարգավիճակի մասին։ Տվյալ որոշումը հաստատվել է ՈւԽ նախագահության կողմից ԵՊԿ ուսանողների խնդրանքով։

Այս մասին հայտնում են ԵՊԿ Ուսանողական խորհրդի նախագահությունից:

«Տվյալ միջոցառումը կազմակերպվում է արցախցիների և ԵՊԿ արցախցի ուսանողներին սատարելու նրանց աջակցելու համար։ Նշենք, որ յուրաքանչյուր ուսանող ունի ընտրության իրավունք, և մենք իրավասու չենք դատելու ուսանողի կարծիքն ու որոշումը, և ոչինչ չենք պարտադրում։
Արցախ, ԵՊԿ-ն քո կողքին է։

Տվյալ միջոցառումը իր մեջ քաղաքական ոչ մի միտում և հայացք չի պարունակում»,- նշված է հաղորդագրությունում:

--00—ԼՀ