Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը և բանակցել Ադրբեջանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

սա

 

Հայկ Խանումյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

« Երեկ անձամբ կապվել եմ Սամվել Շահրամանյանի հետ և փոխանցել, որ այս ծանր պահին Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել ամբողջ պատասխանատվությունը, վերցնել իշխանությունը և բանակցել Ադրբեջանի հետ։

Շահրամանյանը խոստացել է նախագահական գալուն պես հանդիպել Բաբայանի հետ և քննարկել առաջարկը։ Սակայն, հավանաբար Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ճնշմամբ, նա չգնաց այս քայլին` ասելով, որ իրենք ռուսների միջոցով խոսում են Բաքվի հետ` հրադադարի հասնելու համար։

Նույն առաջարկը փոխանցվել է նաև Արայիկ Հարությունյանի միջոցով, սակայն ապարդյուն։ Ակնհայտ է, որ նախագահների այս ծաղկաբույլը ամբողջովին հանձնում է Արցախը։»։

--00—ԱՊ