Բացառիկ հնարավորություն՝ Արցախում ներդրումներ անել ցանկացողների համար. Հայկ Խանումյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

խանումյան

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում, որը ներկայացնում ենք ստորև.

«5 ամիս շարունակ Արցախում բնակվողները, բացառությամբ 18-58 տարեկան տղամարդկանց, կստանան 68 հազար դրամ: Սա բացառիկ հնարավորություն է Արցախում ձեռնարկատիրական գործունեություն սկսել ցանկացողների համար:

5 ամիս շարունակ դուք հնարավորություն կունենաք աշխատակիցներ ներգրավել ցածր վարձատրությամբ, քանզի 68 հազար դրամը ձեր աշխատակիցը կստանա աջակցության ծրագրով: Արցախը սպասում է ներդրումների՝ շինանյութերի արտադրության ոլորտում լինի դա, սպասարկման ու զբոսաշրջության, թե այլ բնագավառում»:

--00--ԱՀ